Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Իշխանությունը փաստացի լեգիտիմության խնդիր ունի, քանի որ ամբողջովին տապալել է սեփական նախընտրական ծրագիրը

Իշխանությունը փաստացի լեգիտիմության խնդիր ունի, քանի որ ամբողջովին տապալել է սեփական նախընտրական ծրագիրը
11.11.2025 | 17:01

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն ողջ թիմով կպել է նախընտրական քարոզարշավին․ դանդաղ, բայց հաստատակամ քայլերով նիկոլենք իրենց անելիքը հստակ գծագրով կյանքի են կոչում։ Մասնավորապես, բոլոր մարզպետներն ու մարզային պատգամավորները «ֆուլ» գովազդում են պետական ծրագրերով իրականացրած պրոյեկտները՝ դրանք ներկայացնելով որպես «աննախադեպ ու համազգային» ձեռքբերում (մարդկանց հարկերով արվածը ներկայացնում են հենց մարդկանց, որպես նվեր)։ Ըստ էության՝ ընտրություններից յոթ ամիս առաջ պետական միջոցներով սրանք իրականացնում են սեփական նախընտրական քարոզարշավը։

Պերմանենտ խոսում են ասֆալտի, համայնքային լուսավորության, «պատմական ցորենի» և նմանօրինակ իրավիճակային «ձեռքբերումների» մասին՝ մարդկանց համոզելով, թե իբր «շենացրել» են երկիրը, ավելին, «դրախտ են սարքելու»։ Իրականությունն այն է, որ այս իշխանությունը փաստացի լեգիտիմության խնդիր ունի, քանի որ ամբողջովին տապալել է սեփական նախընտրական ծրագիրը, որտեղ գրված է մեկ բան, բայց արվել է ճիշտ հակառակը։

Սրան զուգահեռ՝ աստիճանաբար սեղմում են օղակը՝ կալանավորելով կամ տարբեր մեթոդներով լռեցնելով բոլոր անցանկալի ՏԻՄ ղեկավարներին, բացահայտ հետապնդում ընդդիմադիր գործիչներին, ովքեր կարող են խանգարել իրենց քաղաքական ծրագրերին։ Միաժամանակ փորձում են հանրությանն էլ հերթական անգամ մանիպուլացնել։

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ «խաղաղության» միֆի դոզան գնալով կորցնում է իր էյֆորիկ ազդեցությունը։ Պատկերացնում է, որ օգոստոսին արհեստականորեն ստեղծած աժիոտաժը մինչև հունիս՝ընտրությունների օրը, գրեթե զրոյանալու է։ Ուստի թիմին արդեն հիմա լծել է մարզերում «քարշ գալու» գործին, որպեսզի տեղում հասցնեն մարդկանց իրենց նախընտրելի թեզերը՝ «խաղաղությունը եկել է», «նախկիններն եկան՝ պատերազմ կլինի», «ճանապարհները կբացենք», «ցորենը էժան կբերենք», «թուրքի հետ առևտուր կանեք», «բանակը սարքել ենք 1,5 տարում», «ռուսները քըխ են», «գնում ենք ԵՄ», «եկեղեցին ազատագրելու ենք» և նմանատիպ այլ էժան պնդումներ։

«Երկիր ՀԺ»-ի տրամաբանությունն իր հիմնական քաղաքական նարատիվ դարձրածը, ում առաջնային նպատակը հասարակության մանկուրտացումն է, ըստ ամենայնի, հոգու խորքում ինչ-որ տեղ հասկանում է, որ հիշողություն ու բանականություն ունեցող մարդը (իսկ նրանք, իմ համոզմամբ, քիչ չեն) շատ լավ տեսնում է, թե սրանք ուր են տանում մեզ ու մեր երկիրը, ուստի փորձում է ինչքան հնարավոր է մարդկանց հիշողության ամլացումն արագացնել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ